«Ինտերպոլ»-ը Քադաֆիի որդու ձերբակալության սանկցիա է արձակել

«Ինտերպոլ»-ը արձակել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու` Սաադիի ձերբակալության միջազգային սանկցիա։

«Ինտերպոլ»-ը, որի կենտրոնակայանը տեղակայված է Ֆրանսիայում` Լիոն քաղաքում, Սաադի Քադաֆիի ձերբակալությունն է պահանջում, նրան մեղադրելով «Լիբիայի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարելու օրոք բռնի ուժով, այդ թվում` զենքի սպառնալիքով, սեփականություն ձեռք բերելու մեջ»։