Եգիպտոսի մի շարք կուսակցություններ սպառնում են բոյկոտել ընտրությունները

Եգիպտոսի մի շարք քաղաքական կուսակցություններ, այդ թվում` ազդեցիկ «Մահմեդական եղբայրները», սպառնացել են բոյկոտել այս նոյեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունները, եթե երկիրը ժամանակավորապես կառավարող զինվորական խորհուրդը բարեփոխումներ չկատարի ընտրական օրենսգրքում:

Քաղաքական կուսակցությունները, որոնք համախմբված են «Ժողովրդավարական դաշինքում», պահանջում են վերացնել այն կետը, ըստ որի` ընտրություններում քաղաքական կուսակցությունները չեն կարող պայքարել խորհրդարանի տեղերի մեկ երրորդի համար, որոնք նախատեսված են որեւէ կուսակցության չպատկանող անկախ թեկնածուների համար:

Կուսակցությունները պահանջում են, որպեսզի ընտրություններում իրենք կարողանան պայքարել խորհրդարանի բոլոր աթոռների համար:

«Ժողովրդավարական դաշինքը» վերջնագիր է ներկայացրել զինվորական խորհրդին, որ եթե մինչեւ այս կիրակի նշված կետը չեղյալ չհայտարարվի, իրենք ընտրությունենրին չեն մասնակցի: