Եվրամիությունը մտահոգված է Տիմոշենկոյի գործով

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին քրեական հետապնդման ենթարկելու առնչությամբ։

Նախօրեին մեղադրող կողմը դատարանին խնդրել է Տիմոշենկոյին 7 տարվա ազատազրկման դատապարտել։

Յուլիա Տիմոշենկոն մեղադրվում է 2009 թվականի հունվարին իշխանությունը գերազանցելով Ռուսաստանի հետ գազի մատակարարման՝ Ուկրաինայի համար անբարենպաստ գործարք կնքելու մեջ: Նախկին վարչապետը, սակայն, իր դեմ հարուցված գործը համարում է քաղաքական հետապնդում:

Իրավիճակը քննարկվել է Եվրախորհրդարանում: