Սերժ Սարգսյանը այսօր մեկնում է Ֆրանսիա

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսից այսօր պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:

Ինչպես հաղորդել են նախագահի մամլո գրասենյակից, այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ներկա կգտնվի Շառլ Ազնավուրի՝ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգին:

Ֆրանսիայից Հայաստանի նախագահը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին։