Երեւանում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ապամոնտաժվել է 307 կրպակ

Հայաստան -- Քաղաքապետարանի աշխատակիցները կրպակ են ապամոնտաժում, 10-ը օգոստոսի, 2011թ․

Երեւանի կենտրոնական Աբովյան փողոցի խանութ-կրպակները, որոնք քաղաքապետը խոստացել էր ապամոնտաժել եւ մաքրել մայթը, մինչ այսօր կան, գործում են։

Քաղաքապետարանի տվյալներով՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Երեւանում ապամոնտաժվել է 307 կրպակ։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ապամոնտաժված կրպակները փակ, լքյալ, առանց պետգրանցման կամ հողօգտագործման պայմանագրի ժամկետը ավարտված կրպակներ են եղել։

Ինչ վերաբերում է Աբովյան փողոցի կրպակներին, քաղաքապետի խոսնակը փոխանցեց, որ այդ տարածքների հարցը եւս ժամանակի հետ կլուծվի։

«Ուժի մեջ է՝ այսինքն մենք հիմա սեփականատերերի հետ բանակցություններ ենք վարում փոխընդունելի տարբերակներ առաջարկելու հետ կապված, եւ կարծում եմ՝ մոտ ապագայում կհայտարարենք նաեւ ապամոնտաժման մասին», - նշեց նա։

Աբովյան փողոցում «Ազատություն» ռադիոկայանի այցելած կրպակների սեփականատերերը տեղեկացրեցին, որ առայժմ ծանուցումներ չեն ստացել եւ քաղաքապետարանի հետ բանակցություններ չեն վարում։

Քաղաքապետարանի տվյալներով Երեւանում կա 2550 կրպակ։ Առայժմ հայտնի է դրանցից մոտ 300-ի ճակատագիրը։

Your browser doesn’t support HTML5

Երեւանում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ապամոնտաժվել է 307 կրպակ