Լիբիայի ընդդիմության ուժերը պաշարել են Քադաֆիի հայրենի քաղաքը

Լիբիայի անցումային շրջանի վարչակազմին ենթարկվող զորամիավորուները երեկ պաշարել են գնդապետ Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքը` Սիրտեն։

Երեկվա մարտերում Ազգային անցումային խորհրդի ուժերը 7 զինվոր են կորցրել եւ չեն կարողացել Սիրտեից դուրս մղել Քադաֆիին հավատարիմ ջոկատները։

Այս առավոտ ՆԱՏՕ-ի օդուժը հարվածներ է հասցրել Քադաֆիի ուժերին։