Իրանը միջուկային նոր ռեակտորների կառուցման շուրջ բանակցում է Ռուսաստանի հետ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Նյու Յորքում հայտարարել է, որ իր երկիրը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ միջուկային նոր ռեակտորների կառուցման շուրջ:

Նա նշել է, թե Իրանին հարկավոր է արտադրել եւս 16 հազար մեգավատտ էլեկտրաէներգիա` բացի Բուշերի ատոմակայանի արտադրած 1000 մեգավատտից:

Վերջերս գործարկված Բուշերի ատոմակայանը կառուցվել է ռուսաստանյան «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության կողմից: Շինարարության վրա ծախսվել է մեկ միլիարդ դոլար: