Վրաստանը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունները

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե չի ճանաչում սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված «անօրինական այսպես կոչված «տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները»։

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է միանշանակ աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - ասված է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում։

Վրաստանի արտգործնախարարությունը նաեւ «ողջունում է միջազգային հանրության ջանքերը` ուղղված հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը, եւ համարում է, որ երկխոսության շարունակմանը այլընտրանք չկա»։