Արմեն Պապիկյանը` ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը՝ Ստրասբուրգ): Այդ մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից։

Եվրախորհրդում Հայաստանի նախկին մշտական ներկայացուցիչը` Զոհրաբ Մնացականյանը անցած շաբաթ նշանակվել է արտգործնախարարի տեղակալ։