Արգենտինան Իրանին կոչ է անում հանձնել Բուենոս Այրեսի ահաբեկչության հեղինակներին

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի իր ելույթում կոչ է արել Իրանին Արգենտինային հանձնել 17 տարի առաջ Բուենոս Այրեսի հրեական թաղամասում պայթյուն իրականացրած ահաբեկիչներին:

Այդ ահաբեկչության հետեւանքով 85 մարդ է զոհվել: