Հայաստանի ղեկավարությունը այցելեց Եռաբլուր

Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այդ մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից։