Մատենադարանի նոր մասնաշենքը բացվեց

Your browser doesn’t support HTML5

Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ Մատենադարանի նոր մասնաշենքի պաշտոնական բացումը, որին մասնակցում էր նախագահ Սերժ Սարգսյանը: Օծման արարողությունը միաժամանակ իրականացրեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: