Անկարայում ականված մեքենայի պայթյունից առնվազն 15 մարդ է վիրավորվել

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, Անկարայում` Քիզիլայի թաղամասում, որտեղ գտնվում է Թուրքիայի վարչապետի նստավայրը, ականված մեքենա է պայթել, վիրավորվել է առնվազն 15 մարդ, նրանցից 3-ը ծանր վիճակում են: Վիրավորներին փոխադրել են մոտակա հիվանդանոց:

Պայթյունի մասին տեղեկությունը հաստատել է փոխվարչապետ Բյուլենթ Առընչը:

Այս պահին ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական գործողության համար, սակայն Associated Press-ը նշում է, որ պայթյունը տեղի է ունեցել մի ժամանակաշրջանում, երբ երկրի հարավարեւելյան գավառներում վերսկսվել են բանակի եւ քուրդ զինյալների բախումները: