Եմենում վերջին օրերի բախումների հետեւանքով առնվազն 50 մարդ է զոհվել

Ավելի քան 50 մարդ է զոհվել Եմենում ընդդիմության եւ նախագահ Ալի Աբդուլա Սալեհի կողմնակիցների միջեւ վերջին օրերին տեղի ունեցող բախումների հետեւանքով:

Կիրակի օրը Եմենի մայրաքաղաք Սանայում վերսկսվել են Սալեհի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքները:

Բախումներ են տեղի ունեցել Սալեհի կողմնակից հանրապետական զորքերի եւ ցուցարարներին աջակցելու եկած զինվորականների միջեւ:

Հայտնի է դարձել, որ որոշ տեղերում ընդդիմադիրների վրա կրակ է բացվել:

Իշխանությունները մեղադրում են ընդդիմությանը քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձերի մեջ:

Եմենը 1978 թվականից ղեկավարող Սալեհի հրաժարականը ընդդիմադիրները պահանջում են տարեսկզբից: