Տիգրան Մուկուչյանը ընտրվել է ԿԸՀ-ի նախագահ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արտահերթ նիստում այսօր միաձայն հանձնաժողովի նախագահ է ընտրել Տիգրան Մուկուչյանին:

Մուկուչյանը ԿԸՀ անդամ էր նշանակվել անցած շաբաթավերջին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Մինչեւ այդ նշանակումը Տիգրան Մուկուչյանը (անցած տարվա նոյեմբերից) զբաղեցնում էր վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնը:

ԿԸՀ-ի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի մահից հետո:


Անուշ Մարտիրոսյան