Դադարեցվել են Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի լիազորությունները

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011 թվականի սեպտեմբերի 15-ից դադարեցվել են Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի լիազորությունները:

Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնը Մուկուչյանը զբաղեցնում էր 2010 թվականի նոյեմբերից: