Թուրքիան եւ ԱՄՆ-ը հուշագիր են ստորագրել Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրելու մասին

Թուրքիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօր Անկարայում հուշագիր են ստորագրել Թուրքիայի տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղադրելու մասին:

Ըստ թուրքական մամուլի` դրանք տեղադրվելու են Մալաթիա քաղաքի մոտակայքում:

Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրելու մասին համաձայնությունը ձեռք էր բերվել անցյալ տարի Լիսաբոնում: