Պակիստանում գրոհայինները հարձակվել են դպրոցական ավտոբուսի վրա, սպանվել է 3 երեխա

Պակիստանի ոստիկանությունը հաղորդում է, որ երկրի հյուսիս-արեւմուտքում գտնող Փեշավար քաղաքում զինյալները հարձակվել են դպրոցական ավտոբուսի վրա:

Հարձակման արդյունքում առնվազն երեք երեխա է սպանվել, ինչպես նաեւ ավտոբուսի վարորդը: Հինգ երեխա վիրավորվել է:

Ոստիկանության պաշտոնյան ասել է, որ ավտոբուսը հրթիռակոծելու անհաջող փորձից հետո դարանակալած զինյալները ավտոբուսի վրա կրակ են բացել: