Ադրբեջանի բանակում թոքաբորբից զինվոր է մահացել

Ադրբեջանի բանակի` Եվլախի շրջանում տեղակայված զորամասում թոքաբորբից մահացել է 23-ամյա զինվոր Փարվիզ Աբասովը: Այդ մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Անցած տարվա ապրիլին Սումգայիթից զորակոչված զինծառայողը մահացել է հոսպիտալում: