Վիգեն Սարգսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար

Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:

Ավելի վաղ նախագահի մամլո գրասենյակը տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը:

Աշխատակազմի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն էր հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: