Գյումրիում աշխատանքի տոնավաճառ է անցկացվել

Տեսարան Գյումրիից

Գյումրիում ուրբաթ օրը աշխատանքի 4-րդ տոնավաճառն է անցկացվել:

Տոնավաճառին մասնակցում էր մարզի 34 գործատու` 142 թափուր աշխատատեղի առաջարկով:

Զբաղվածության պետական ծառայության գործակալության պետ Սոնա Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք բոլորին աշխատանք փնտրողներին աշխատանք առաջարկելու հնարավորություն չունեն:

«Շուրջ 3000 մարդ ցանկանում է աշխատել, բայց իրենց բոլորին միաժամանակ աշխատանք առաջարկել չենք կարող», - ասաց Հարությունյանը:

Պաշտոնական տվյալներով` Շիրակի մարզում հաշվառված են 10 700 աշխատանք փնտրողներ, գործազրկության մակարդակը կազմում է 10.1 տոկոս: Սակայն, Սոնա Հարությունյանի խոսքով, Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ արված հետազոտությունը ցույց է տվել, որ իրական գործազրկության մակարդակը կազմում է 27.5 տոկոս:

Your browser doesn’t support HTML5

Գյումրիում աշխատանքի տոնավաճառ է անցկացվել