Ահմադինեժադը Ասադին կոչ է անում բանակցել ընդդիմության հետ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադին կոչ է արել բանակցություններ սկսել ընդդիմության հետ:

Սիրիայի կարեւորագույն դաշնակից Իրանը բազմիցս մեղադրել է արեւմտյան երկրներին, այդ թվում` Միացյալ Նահանգներին, զանգվածային բողոքի ալիքներ հրահրելու մեջ:

Արեւմուտքը, իր հերթին, մեղադրում է Իրանին Ասադի ռեժիմին աջակցելու մեջ: