Կարմիր Խաչին հնարավորություն է տրվել այցելել Դամասկոսի բանտ

Սիրիան Կարմիր Խաչին հնարավորություն է ընձեռել այցելություն կատարել Դամասկոսի գլխավոր բանտ:

Փորձագետների գնահատմամբ` այդ քայլը հնարավորություն կտա լույս սփռել այն մարդկանց ճակատագրերի վրա, ովքեր Սիրիայում ձերբակալվել են հակակառավարական ցույցերի ընթացքում: