Փարիզում մեկնարկում է Ժակ Շիրակի դեմ դատավարությունը

Փարիզում այսօր մեկնարկում է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դեմ դատավարությունը:

Ֆրանսիայի նախկին ղեկավարը, ով մինչ նախագահ ընտրվելը երկրի մայրաքաղաքի քաղաքապետն էր, մեղադրվում է կոռուպցիայի, մասնավորապես` Փարիզի քաղաքապետարանում կեղծ աշխատատեղեր ստեղծելու մեջ:

Ժակ Շիրակին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում եւ 150 հազար եվրոյի տուգանք:

Ավելի վաղ 78-ամյա Շիրակի փաստաբանները հայտարարել են, որ առողջական խնդիրների պատճառով նա չի կարող ներկա գտնվել դատավարությանը: