Ֆրանսիացի դիվանագետը կգլխավորի ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությունները

Ֆրանսիացի դիվանագետ Էռվե Լացուն նշանակվել է ՄԱԿ-ի բոլոր խաղաղարար առաքելությունների ղեկավար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղարար առաքելությունների գծով նորանշանակ տեղակալը կգլխավորի խաղաղարար առաքելությունները Կոսովոյում, Հաիթիում, Լիբանանում, Սուդանում եւ այլուր։

Ֆրանսիացի դիվանագետը այս պաշտոնում կփոխարինի Ալայն Լի Ռոյին։