Մարգար Օհանյանը կալանավորվեց

Your browser doesn’t support HTML5

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով «Ճանապարհային ոստիկանության» ծառայության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին այսօր մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Օհանյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորումը։