ՀԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են Պետդեպարտամենտի պաշտոնյայի հետ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Ավետիս Ավագյանը երեկ հանդիպել են ԱՄՆ-ի Պետքարտուղարության Հայաստանի բաժնի վարիչ Տրինա Սոհայի հետ:

Ընդդիմադիր շարժման գրասենյակի հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: