Հայաստանը ճանաչել է Լիբիայի անցումային խորհուրդը

Հայաստանի արտգործնախարարության շենքը

Հայաստանը օգոստոսի 31-ին պաշտոնապես ճանաչել է Լիբիայի ապստամբների ձեւավորած Անցումային ազգային խորհուրդը: Այդ մասին հայտնել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Լիբիայի անցումային կառավարությունը ճանաչելու առնչությամբ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի հարցին Բալայանը արձագանքել է. - «Փարիզում Լիբիայի դեսպանության միջոցով արդեն փոխանցվել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության ս.թ. օգոստոսի 31-ի հայտագիրը Լիբիայի Ժամանակավոր անցումային խորհրդի ճանաչման մասին»: