Սերժ Սարգսյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ-ի գագաթնաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն:

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանը Դուշանբեում կմասնակցի սեպտեմբերի 2-3-ին անցկացվող ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների 20-րդ գագաթնաժողովին: