Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայերին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին եւ հինգ հոգանոց հայկական ընտանիքին:

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակից, կազմակերպության աշխատակիցները ռազմագերիներից մեկին են փոխանցել նրա ընտանիքի նամակը: