«Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը անխուսափելի է»

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների` Երեւանում կայացած խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն անխուսափելի է համարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը: Նախագահն իր ելույթում անդրադարձ է կատարել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին։