Վիդեո, գեղանկար եւ գրականություն մեկ ցուցահանդեսում

Your browser doesn’t support HTML5

Դավիթ Կարեյանի ստեղծագործական 3 շրջանների լավագույն աշխատանքները կներկայացվեն «Կենաց տոն» խորագիրը կրող ցուցահանդեսի ժամանակ:
Երիտասարդ արվեստագետ Դավիթ Կարեյանը, ով 2011 թվականի հունվարի 3-ին ավտովթարի զոհ է դարձել, արվեստի ուժը իրականության չափազանցության մեջ էր տեսնում:

Երիտասարդ արվեստագետը լրջորեն սկսել է ստեղծագործել 1992 թվականից: Նրա աշխատանքները բաժանվում են 3 շրջանների:

ՆՓԱԿ -ի (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) հիմնադիր եւ ցուցահանդեսի համակորգող Սոնյա Պալասանյանը նշում է. - «1-ին մասը իր այն շրջանն է, երբ նա 20 տարեկան ակտիվիստ էր եւ աշխատում էր արվեստի ասպարեզում փոփոխություններ մտցնել»:

Դավթի ստեղծագործական 2-րդ շրջանը վիդեո աշխատանքների շրջանն է, որոնք, Սոնյա Պալասանյանի խոսքերով, մեծ ազդեցություն են թողնում երիտասարդ նկարիչների վրա: Իր աշխատանքներում Դավիթն օգտագործել է այն ամենը, ինչ կա բնության մեջ եւ իր շրջապատում:

«Կարեյանի վիդեոները մոնումենտալ են, այդպիսի աշխատանքներից է արվեստագետի` պարող երիտասարդ տղամարդու մարմինը պատկերող վիդեոն», - նշում է Սոնյա Պալասանյանը:

Ստեղծագործության վերջին շրջանի աշխատանքները գեղանկարներն են: Արվեստագետ Դիանա Հակոբյանի եւ Սոնյա Պալասանյանի ջանքերով սեպտեմբերի 2-ից Դավիթ Կարեյանի ստեղծագործական 3 շրջանների լավագույն աշխատանքները կցուցադրվեն Նորարար փորձառական արվեստի կենտրոն:

Your browser doesn’t support HTML5

Վիդեո, գեղանկար եւ գրականություն մեկ ցուցահանդեսում