ԱՄՆ-ը անօրինական է համարում Աբխազիայի ընտրությունները

Միացյալ Նահանգները անօրինական է համարել Աբխազիայում անցկացված ընտրությունները:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նյուլենդի խոսքով, պաշտոնական Վաշինգտոնը «չի ճանաչում օգոստոսի 26-ին Վրաստանի Աբխազիայի շրջանում անցկացված այսպես կոչված ընտրությունների արդյունքները»:

Աբխազիայում անցկացված ընտրությունների արդյունքներով նախագահ է ընտրվել Ալեքսանդր Անկվաբը: