Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները` դեկտեմբերի 4-ին

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր հրամանագիր է ստորագրել դեկտեմբերի 4-ը Պետդումայի ընտրությունների օր նշանակելու մասին:

Երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին մասնակցելու մտադրություն են հայտնել Ռուսաստանում գրանցված բոլոր 7 քաղաքական կուսակցությունները: