Apple-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել

Your browser doesn’t support HTML5

Հրաժարական է ներկայացրել Apple ընկերության գլխավոր տնօրեն, 56-ամյա Սթիվ Ջոբսը, ով տառապում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից եւ տարեսկզբից արձակուրդում էր՝ բուժման նպատակով։ Գործընկերներին ուղղված նամակում Ջոբսը նշել է, որ այլեւս ի զորու չէ կատարել իր պարտականություններն ու արդարացնել սպասելիքները։