Տիմոշենկոյի փաստաբանը հեռացվել է դատարանի դահլիճից

Կիեւի քաղաքային դատարանը այսօր դատարանի դահլիճից հեռացրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի պաշտպանին: Այս որոշումը դատարանը կայացրել է՝ հիմնավորելով, որ փաստաբան Նիկոլայ Տիտարենկոն դատավորի դիտողություններին չի արձագանքել եւ սկսել է հակաճառել:

Յուլիա Տիմոշենկոն մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ 2009 թվականին Ռուսաստանի հետ Ուկրաինայի համար ոչ շահավետ գազային պայմանագիր կնքելու համար: