Մերկելը` Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ երկխոսության աջակից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե հաջորդ շաբաթ Բելգրադ կատարելիք այցելության ընթացքում պնդելու է, որ Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ երկխոսությունը վերսկսվի:

Մերկելը նաեւ ասել է, թե այդ տարածաշրջանը չի կարող եվրոպական հեռանկար ունենալ, եթե բոլորը ջանքեր չգործադրեն դրա համար, չնայած որ «անցյալի սպիերը դեռ խորը եւ դժվար հետեւանքներ են թողել»:

Սերբիա այցելելուց բացի, Մերգելը կայցելի նաեւ հարեւան Խորվաթիա: Այս երկիրը Եվրամիության անդամ կդառնալ 2013 թվականին: