Օգոստոսի 19-ին ՀՀ զինված ուժերի N զորամասի ժամկետային զինծառայող, 1991 թվականին ծնված Վարդան Ալբերտի Սեւյանը (Ճամբարակի զինկոմիսարիատ), ըստ նախնական տվյալների, ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում:
Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը ասաց, թե նախնական տվյալներով, ինքնասպանությունը կատարվել է «զուտ անձնական հողի վրա»:
Այլ տեղեկությունների համաձայն էլ` Սեւյանը ինքնասպան է եղել սիրած աղջկա ամուսնության պատճառով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: