Իրավապաշտպանները կոչ են անում ազատել Եգիպտոսում կալանավորված երկու ակտիվիստներին

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հորդորում են Եգիպտոսի իշխող ռազմական խորհրդին ազատ արձակել երկու երիտասարդ ակտիվիստներին, ովքեր մեղադրվում են հակակառավարական քարոզչություն իրականացնելու մեջ:

Երիտասարդները երեկ դատապարտվել են 6-ամսյա կալանքի: Նրանցից մեկին` 18-ամյա Հասան Սաիդին, ձերբակալել են օգոստոսի 2-ին` այն բանից հետո, երբ Կահիրեի կենտրոնում ցրվեց մի քանի օր շարունակվող ցույցը, որի մասնակիցները ռազմական խորհրդից պահանջում էին անցնել քաղաքացիական կառավարման:

Ռազմական խորհուրդը կառավարում է Եգիպտոսը այս տարվա փետրվարից, երբ ժողովրդական հուզումների արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց: Զինվորականները խոստանում են իշխանությունը փոխանցել քաղաքացիականներին նախագահական ընտրություններից հետո, որի անցկացման ժամկետները առայժմ չեն հստակեցվում: