Վերաքննիչ դատարանը չի քննի Տիմոշենկոյի բողոքը խափանման միջոցի հարցով

Կիեւի վերաքննիչ դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բողոքը իր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեմ:

Տիմոշենկոն առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել է օգոստոսի 5-ին եւ մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները անցնելով 2009 թվականին Ռուսաստանի հետ գազի մատակարարման գործարքներ կնքելու մեջ: