ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառում պաշտոնական Մինսկի նկատմամբ

Միացյալ Նահանգները հայտարարել է Բելառուսի իշխանությունների նկատմամբ կիրառվելիք նոր պատժամիջոցների մասին` ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների եւ լրագրողների դեմ այդ երկրում շարունակվող հետապնդումների պատճառով:

Մասնավորապես, պաշտոնական Վաշինգտոնը հավելյալ տնտեսական սանկցիաներ է կիրառել բելառուսական չորս խոշորագույն պետական ձեռնարկությունների հանդեպ: