Վ.Հարությունյանը բացառում է բանակի կողմից զենքի կիրառումը

Your browser doesn’t support HTML5

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի փոխանցմամբ, բանակի որեւէ ստորաբաժանում չի մասնակցել Մարտի 1-ի զանգվածային անկարգությունները «անմիջականորեն կանխելու» գործողություններին: «Դրանք ամբողջությամբ իրականացրել են ոստիկանության զորքերը, ոստիկանությանն ծառայողները», - այսօր հրավիրած ասուլիսում ասել է Վահագն Հարությունյանը: