Ռուսաստանը կսեփականաշնորհի տասնյակից ավելի խոշոր ընկերություններ

Ռուսաստանը հայտարարել է առաջիկա տարիներին տասնյակից ավելի խոշոր ընկերությունների սեփականաշնորհման ծրագրերի մասին:

Ռուսաստանի վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի գրասենյակից լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ պետությունը հրաժարվելու է, մասնավորապես, «Ռոսնեֆտ», «Ալռոսա» եւ «Աէրոֆլոտ» ընկերություններում իր մասնաբաժիններից:

Այդուհանդերձ, կառավարությունը պահպանում է այդ ընկերությունների կառավարման հետ կապված վետոյի իրավունքը:

Փորձագետների գնահատմամբ` այդ սեփականաշնորհումից պետությունը կստանա մոտ 60 միլիարդ դոլար: