ՄԱԿ-ը ահազանգում է Սոմալիում սովի տարածման մասին

ՄԱԿ-ը հայտարարել է Սոմալիում սովի երեք նոր գոտիների մասին:

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կանխատեսումներով` առաջիկա մեկեւկես ամսվա ընթացքում սովը կտարածվի երկրի ամբողջ հարավով:

ՄԱԿ-ի տվյալներով` Սոմալիի 7 միլիոն 500 հազար բնակիչներից 3 միլիոն 200 հազարը հայտնվել են սովամահության եզրին: