Ազգային ժողովի նախագահը շաբաթավերջին կմեկնի արձակուրդ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 6-16-ը կմեկնի արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այդ մասին հաղորդում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երկրի նախագահ Սերժ Սարգսյանը կարճատեւ արձակուրդ է մեկնել անցած շաբաթ օրը: