Լեռնային Ղարաբաղում Տիգրան Սարգսյանը այցելել է առաջապահ դիրքեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջապահ դիրքերում: Լեռնային Ղարաբաղ, 2-ը օգոստոսի 2011թ.

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի առավոտյան այցելել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության առաջապահ դիրքերից մեկը` Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի եւ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ:

Առաջապահ դիրքերում Տիգրան Սարգսյանը պարգեւատրեց կարգապահությամբ աչքի ընկնող զինվորներին, ապա մասնակցեց զորամասերից մեկում անցկացվող ռազմաուսումնական վարժանքներին:

Վարչապետը անմիջական մասնակցություն է ունեցել այդ վարժանքներին` տանկ է քշել, կրակել է:

Հայաստանի վարչապետը տանկի ղեկին:

«Առաջին պահին ուզում էի ամեն ինչ ճիշտ անեի, որ հանկարծ սխալներ թույլ չտայի: Երկրորդ պահից արդեն միանգամից տեխնիկան հասկանում ես ինչպես է աշխատում: Երրորդ պահից արդեն որոնում ես, թե որտեղ է քո թշնամին», - լրագրողներին ասաց վարչապետը:

Նա անդրադարձավ նաեւ Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարություններին. - «Մեր լավագույն պատասխանը դրան պետք է լինի մեր մարտունակության բարձրացումը: Եվ այն, ինչ որ տեսնում ենք, թե ինչ է կատարվում բանակում, դրա վառ ապացույցն է, որ ճիշտ ուղու վրա են: Մենք համառորեն պետք է աշխատենք, մեր հմտությունները ավելացնենք, ինչը եւ այսօր տեղի է ունենում»:

Տիգրանը Սարգսյանը այսօր նաեւ հանդիպում է ունեցել ղարաբաղցի ագարակատերերի հետ: Նրա խոսքով` գյուղատնտեսությունը Լեռնային Ղարաբաղում հետապնդում է երեք նպատակ` ազգային անվտանգության ապահովում, տնտեսական զարգացում եւ սոցիալական պաշտպանվածություն:

Օրվա երկրորդ կեսին վարչապետը վերադարձավ Երեւան:

Your browser doesn’t support HTML5

Լեռնային Ղարաբաղում Տիգրան Սարգսյանը այցելել է առաջապահ դիրքեր