Ռուսաստանը կոչ է անում դադարեցնել բռնությունները Սիրիայում

Ռուսաստանը այսօր հայտարարել է, որ մտահոգված է Սիրիայում արյունահեղության վերաբերյալ հաղորդումներով, եւ բռնությունները դադարեցնելու կոչ է արել:

Ռուսաստանի արտգործնախարարությունը իր հաղորդագրությունում ընդգծել է, որ քաղաքացիական անձանց դեմ ուժի գործադրումը «անընդունելի է եւ պետք է դադարեցվի»:

Սիրիայում անվտանգության ուժերի կողմից խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման հետեւանքով, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, վերջին երկու օրերին տարբեր բնակավայրերում զոհվել է մոտ 140 մարդ:

Միջազգային հանրությունը խստորեն քննադատում է Սիրիայի իշխանությունների գործողությունները: