Թալիբները Պակիստանում սպանում են կառավարության աջակիցներին

Պակիստանի հյուսիս-արեւմտյան շրջանում թալիբները սպանել են տեղական ցեղախմբերից մեկի ղեկավար Մալիկ Արսալա Խանին, ով հայտնի էր որպես կառավարության քաղաքականության աջակից։

Թալիբները պնդում են, որ Պակիստանի կառավարությունը «արեւմտամետ քաղաքականություն է իրականացնում» եւ սպառնում են ահաբեկչական գրոհներով ոչնչացնել ցեղախմբերի այն ղեկավարներին, ովքեր կսատարեն կառավարությանը։