Թունիսի նախկին նախագահը հեռակա կարգով դատապարտվեց 16 տարվա ազատազրկման

Թունիսի նախկին նախագահ Բեն Ալին հեռակա կարգով դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, նաեւ` դրամական խոշոր տույժի:

Երկրի դատարանը նախկին նախագահին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի, անշարժ գույքի ապօրինի գործարքներ կատարելու մեջ:

Բեն Ալին ներկայումս Սաուդիան Արաբիայում է, որը Թունիսում սկսված խռովությունների ժամանակ համաձայնել է նրան ապաստան տալ: