Ադրբեջանցի զինվորին անտառում կախված են գտել

Ադրբեջանի բանակի 19-ամյա զինվոր Մուրադ Թաղիեւին երեկ անտառում կախված են գտել:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվական գործակալությունները, Թաղիեւը զորակոչվել էր այս տարվա հունվարին եւ ծառայում էր Լյանքյարանի զորամասում: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր զորամասը, իսկ երեկ անտառում գտել են նրա դիակը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հաստատել են զինծառայողի մահվան փաստը` հայտնելով, որ փաստի կապակցությամբ քննություն է իրականացվում: